ԽՆԴՐԻ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆԸ Sn-ով նշանակենք ակումբի անդամների կողմից հաշված գումարը, եթե մրցամարտի ժամանակ լուծվել է n խնդիր: Մրցամարտի սկսվելուց առաջ խնդիր չի լուծվել, այդ պատճառով n=0 և S0=0: Ամեն լուծված խնդրից հետո գումարը ավելանում է n-ով, այսինքն Sn=Sn-1+n: Կստանանք թվերի հաջորդականություն 0, 1, 3, 6, 10, 15, … : Մաթեմատիկայում այդ թվերին անվանում են եռանկյուն թվեր: Այսպիսով խնդիրը լուծելու համար տրված թվից հանում ենք 1, 2, 3, …, թվերը մինչև տրված թիվը հավասարվի զրոի: Վերջին հանված թիվն էլ կլինի խնդրի պատասխանը: