ԽՆԴՐԻ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆԸ
forange(n) և fred(n) նշանակենք հնարավոր տարբերակների քանակը n-շերտանի դրոշը ներկելու համար, այն պայմանով, որ առաջին շերտը կլինի կարմիր կամ նարնջագույն: Ապա`
forange (n) = fred (n – 1) + fred (n – 2), forange (1) = 1, forange (2) = 1;
fred (n) = forange (n – 1) + forange (n – 2), fred (1) = 1, fred (2) = 1.
Եթե f(n)-ը հնարավոր տարբերակների քանակն է , ապա
f(n) = forange (n) + fred (n)
Քանի որ fred(1) = fred (1) = 1, forange (2) = fred (2) = 1, իսկ forange (n) և fred (n) որոշվում են նույն արտահայտություններով մեկը մյուսի օգնությամբ, ապա forange (n) = fred (n) = fn, որտեղ fn-ը n-րդ Ֆիբոնաչչի թիվն է: Այսպիսով f(n) = 2 * fn: